Թաթարստանում ահաբեկչի հայրը զոհվել է որդու տեղադրած ականի պայթյունից

17:32 • 22.04.12

Երեկ Թաթարստանի Մեմդել գյուղում ականի պայթյունից զոհվել է նույն գյուղի բնակիչ 64-ամյա մի տղամարդ, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:

Ոստիկանության տեղեկացմամբ` նախնական տվյալներով` տղամարդը տան բակում մաքրելիս է եղել իր որդու` Ռուստամ Յուսուպովի կողմից թողած աղբը, որտեղ հանկարծ հայտնաբերել է ականը:

Քննիչները պարզել են, որ 38-ամյա Ուզբեկիաստանի քաղաքացի Ռուստամ Յուսուպովը գտնվում է միջազգային հետախուզության մեջ: Յուսուպովը մեղադրվում է մի շարք կանխամտածված ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ:

Այդուհանդերձ, ավելի ուշ պարզվել է, որ այս տարվա հունվարի 12-ին Կազան քաղաքում հատուկ գործողությունների արդյունքում Ուզբեկիստանի քաղաքացին ձերբակալվել է և ոստիկանության աշխատակցի հանդեպ դիմադրություն ցույց տալու հետևանքով իրավապահների կողմից ոչնչացվել: