Օլանդն ու Սարկոզին անցնում են հաջորդ փուլ

23:04 • 22.04.12

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական տվյալներով, Ֆրանսուա Օլանդը հավաքել է 28-29% ձայն, և մի փոքր առաջ է անցել երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից, ով հավաքել է ընտրողների ձայների 25-26%-ը, հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով հասարակական կարծիքի ուսումնասիրություն անցկացնող մի քանի ինստիտուտների հաղորդած տվյալներին:

Այսպիսով, հետազոտական ինստիտուտների տվյալների համաձայն, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հաջորդ փուլ են անցնում Օլանդը և Սարկոզին:


CSA ինստիտուտի տեղեկություններով, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը հավաքել է 17% ձայն և առաջ է անցել «Ձախ ճակատի» ղեկավար Ժան-Լյուկա Մելանշոնից:


Ֆրանսիայի ընտրատեղամասերից շատերում ընտրությունները ավարտվել են ժամը 20.00-ին, խոշոր քաղաքներում, այդ թվում և Փարիզում ավարտվեցին ժամը 22:00-ին:


Ֆրանսիայի օրենսդրության համաձայն, մինչև տեղի ժամանակով ժամը 20:00-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հաղորդելը արգելված է և խախտելու դեպքում մեծ դրամական տուգանքներ են սպառնում: