Իրանը ամերիկյան անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը կստեղծի
Իրանի զինվորականները, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի գլխավորությամբ, հայտարարել են, որ բացահայտել են ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի աշխատանքի սկզբունքը և սկսել են դրա կրկնօրինակի ստեղծման աշխատանքները, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրեսը»:
Գեներալը նշել է, որ իրենց հաջողվել է ստանալ այն տեղեկությունները, որոնք պահվել են ամերիկյան սարքի համակարգչում:
Ապրիլի 19-ին Իրանի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմադ Կարիմպուրը հայտարարել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը խնդրել են տեղեկատվություն տրամադրել RQ-170 Sentinel-ի մասին:
Հիշեցնենք, որ ամերիկյան անօդաչու սարքի խափանման մասին առաջին անգամ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր 2011թ. դեկտեմբերի 4-ին: Իսկ այս տարվա հունվարին, Իրանցի քաղաքական գործիչները հատուկ փաթեթավորմամբ փայտաշեն անօդաչու սարքի խաղալիք էին ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:










