ԱՄՆ-ն Չինաստանին կասկածում է ԿԺԴՀ-ին ռազմական օգնություն տրամադրելու մեջ

20:13 • 22.04.12

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ չինական ընկերությունը Հյուսիսային Կորեային միջմայրցամաքային բալեստիկ հրթիռների մեկնարկային կայանների համար սարքավորումներ է տրամադրում, հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի կարծիքով, այդ տեխնիկան ներկայացվել է վերջերս տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ: Խոսքը վերաբերվում է ավտոհենահարթակներին:


ԱՄՆ նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն, այդ մատակարարումները քաղաքացիական բնույթ են կրում, սակայն, միևնույն է հյուսիսկորեական միջուկային ծրագրի ֆոնին` ԱՄՆ-ի անհանգստությունն են առաջ բերում: Մասնավորապես, ԱՄՆ կասկածներ ունի, թե հետագայում Պեկինը կկարողանա արդյոք ՄԱԿ-ի կողմից սահմանված, Փհենյանին զենքի վաճառքի արգելքը պահպանել:


Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ Չինաստանը Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրին աջակցություն է ցուցաբերում: Նա նաև ավելացրել է, որ դեռևս անհայտ է այդ աջակցության իրական բնույթը և չափը:


Սպիտակ տունը նախատեսում է այդ միջադեպը օգտագործել Չինաստանի վրա ճնշումները ուժեղացնելու համար, ոչ Պեկինը դադարեցնի ԿԺԴՀ-ին տրամադրվող պարենային օգնությունը: