Մեքսիկայում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 15 մարդ

19:14 • 22.04.12

Առնվազն 15 մարդ է զոհվել, երբ մի խումբ զինված տղամարդիկ կրակ են բացել Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա քաղաքի բարերից մեկում: Զոհվածների մեջ եղել են երկու տեղական լրագրողներ, սակայն ոստիկանությունը կարծում է, որ հարձակման թիրախը նրանք չէին:

Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում և որոնք են եղել դրտապատճառները, գրում է «Բի-Բի-Սի»-ն:

Նշենք, որ Չիուաուայի բարերում հաճախ են տեղի ունենում նմանատիպ արյունալի փոխհրաձգություններ: