Ռուսաստանը և Չինաստանը սկսել են լայնածավալ ռազմածովային զորավարժությունները

11:16 • 22.04.12

Ռուսաստանը և Չինաստանը սկսել են «2012 ծովային համագործակցություն» անունը կրող լայնածավալ ռազմածովային զորավարժությունները:
Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն ապրիլի 22-27-ը՝ Դեղին ծովում:
Ռուսական կողմից մասնակցում են «Ծովակալ Տրիբուց», «Մարշալ Շապոշնիկով», «Ծովակալ Վինոգրադով» մեծ հակասուզանավային նավերը, ինչպես նաև «Պեչենգա» լցանավը (տանկերը) և MB-37 SB-522 քարշանավերը:
Նավերի ջոկատը ղեկավարում է առաջատար Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆլագման՝ «Բարյագ» հակահրթիռային հածանավը:
Ռուսատանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է հակածովահենական և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում համագործակցության մշակումը: