Ճապոնացիներն ուտելիքը փոքրացնող սարք են ստեղծել
Տոկիոյի համալսարանի գիտնականները յուրահատուկ սարք են ստեղծել, որը կնպաստի մարդկանց կնիհարելու գործընթացին, տեղեկացնում է «Օդի Սենթրալ»-ը:
slimming goggles սարքն օժտված է սննդի չափերը մեծացնելու կարողությամբ, այն ցանկացած ուտելիք կրկնակի մեծ է ցույց տալիս իսկական չափերից: Այսկերպ գիտնականները հույս ունեն պայքարել գիրացման դեմ:
Պրոֆեսոր Միչիակա Հիրոշեն իր վստահությունն է հայտնել, որ մարդիկ հաճախ գիրանում են սննդի չափաքանակը գերազանցելու հետևանքով: «slimming goggles-ի շնորհիվ ձեզ կթվա թե ուտում եք այնքան, որքան սովորաբար ցանկանում եք ուտել, սակայն իրականում ձեր ափսեում տվյալ սնունդը 50%-ով ավելի փոքր կլինի»,- ասել է Հիրոշեն:
Նշվում է, որ թեև ճապոնացիներն այնքան էլ չեն տառապում գիրությունից, այդուհանդերձ սարքն իր պահանջարկը կունենա հատկապես արևմտյան կիսագնդի բնակիչների մոտ:










