Սիրիայի կառավարական բանակը գրոհել է Դամասկոսի արվարձանը. 3 զոհ
Սիրիայի իրավապահները հայտարարել են, որ կառավարական զորքերը կրկին խախտելով հրադադարը՝ գրոհել են Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանության մշտադիտարկման կենտրոնի ներկայացուցչի խոսքերով` գրոհների հետևանքով 1 մարդ զոհվել է Դումա քաղաքում, ևս 2-ը՝ Խտայտայում:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 1 տարի շարունակվող ընդհարումների հետևանքով Սիրիայում շուրջ 9 հազ մարդ է զոհվել, որոնցից 3.2 հազ-ը խաղաղ բնակիչներ են եղել:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը միջազգային դիտորդական խումբ է ժամանել Սիրիայի Հոմս քաղաք, որտեղ արդեն մի քանի ամիս է ինչ չեն դադարում կառավարական և ընդիմադիր ուժերի բախումները:









