Հնդկաստանը թեյը ազգային ըմպելիք է հայտարարելու

23:32 • 22.04.12

Հնդկաստանը թեյը ազգային ըմպելիք կհայտարարի, հաղորդում է Agence France-Presse-ը, հղում կատարելով Հնդկաստանի պլանավորման խորհրդի նախագահի հայտարարությանը:

Թեյը Հնդկաստանի ազգային ըմպելիքի կարգավիճակ կստանա 2013թ. ապրիլի 17-ին` Ասամ նահանգում առաջինը թեյի մշակությունը զարգացրած Մանիրամա Դևանի (Maniram Dewan) ծննդյան 212-րդ տարեդարձի օրը:

Հնդկական The Asian Age պարբերականը նշում է, որ երկրի ազգային ըմպելիքի այլ թեկնածուների շարքում կարող էր դիտարկվել նաև Հնդկաստանում մեծ ժողովրդականություն վայելող կոկոսի ջուրը, կիտրոնի ջուրը և լասին (հայկական թանի հնդկական տարատեսակը– Tert.am):