Կանադական հեռուստաալիքը պատահմամբ համասեռամոլների պոռնո է ցուցադրել
CHCH Կանադական հեռուսաալիքը տեղական ժամանակով ժամը 09:30-ին լուրերի թողարկման ժամանակ, պատահմամբ համասեռամոլների մասնակցությամբ 1 րոպեանոց տեսանյութ է ցուցադրել, տեղեկացնում է News.com.au լրատավական կայքը:
«Ես կարծեցի թե դա հավերժ է, սակայն իրականում այն ընդամենը 1 րոպե տևեց»,- ասել է հեռուստաալիքի փոխտնօրեն Մայք Քեթրիզը, ներողություն խնդրելով միլիոնավոր հանդիսատեսներից:
Ավելի ուշ հեռուստաալիքը հաղորդագրություն է տարածել, որ սխալ տեսանյութը ցուցադրվել է մեկ այլ` կաբելային հեռուստաալիքի տեխնիկական խափանման պատճառով:









