ԱՄՆ-ն Իսրայելում աննախադեպ քանակի սպառազինություն է կուտակում

23:40 • 22.04.12

ԱՄՆ կոնգրեսի տեղեկություններով, ամերիկյան բանակը կտրուկ ավելացրել է Իսրայելի տարածքում պահվող զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի քանակը, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:


Սպառազինության ռազմավարական պաշարի ստեղծման համաձայնագիրը Իսրայելի և ԱՄՆ-ի միջև կնքվել է 1980-ական թվականներին, սակայն պայմանագրի համաձայն Իսրայելում կարելի էր պահել միայն 100 մլն դոլարի զենք: Վերջին շրջանում, ԱՄՆ ռազմավարական պահուստի ծավալը աննախադեպ ավելացվել է, և ներկայում` Իսրայելում 800 մլն ԱՄՆ դոլարի զենք է պահվում: Չնայած որ այդ սպառազինությունը ԱՄՆ-ի պահուստն է, սակայն Իսրայելը ևս, անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել այն:

ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որով փոփոխվել է Իսրայելում պահվող սպառազինության 100 մլն դոլարի շեմը, ներկայում Իսրայելի տարածքում կարելի է պահեստավորել 1.12 մլրդ դոլարի ամերիկյան զենք: