Ամերիկացի ուսանողները ռետինե ճուտիկ են տիեզերք ուղարկել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Բիշոփի համալսարանի ուսանողները արևային փոթորկի ճառագայթումների քանակը պարզելու նպատակով ռետինե ճուտիկի կերպարանքով հատուկ սարք են տիեզերք արձակել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Հելիումով հագեցած ռետինե փուչիկը բարձրացել է մինչև 40 հազ մետր բարձրության: 2.5 ժամ տիեզերքում մնալուց հետո այն ետ է վերադարձել:
Այս տարվա երկրորդ կեսին երիտասարդ գիտնականները մտադիր են նոր սարք ուղարկել տիեզերք, որը հնարավորություն կստեղծի պարզելու` մանրեների որոշ տեսակներ ի վիճակի են ապրել տիեզերքում, թե ոչ:










