Բողոքի ցույցեր Հոլիվուդում և Լոս Անջելեսում՝ թուրքական հյուպատոսության շենքերի դիմաց
ԱՄՆ «Հայկական կյանք» ամսագիրը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին, Կալիֆորնիայի Հոլիվուդ քաղաքում և Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսությունների շենքերևի դիմաց, տեղի կունենա բողոքի ցույցեր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով:
Հայությանն ուղղված կոչում ասվում է .«Ո՛վ հայ ժողովուրդ, Հայ դատի հետապնդման պայքարը շատ վաղուց է սկսվել ու կշարունակվի մինչև իր ավարտը: Մեզ են կանչում մեր հերոսների հոգիները: Սթափվեք ու արթնացեք, հայե՛ր»:
Հայությանը կոչ է արվում՝ ապրիլի 24-ին դուրս գալ տներից և միասնաբար մասնակցել բողոքի ցույցին։









