Կանանց միայն 1/8-ն է իրեն գրավիչ համարում. հետազոտություն

12:56 • 23.04.12

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանանց 25%-ը ցանկանում է միշտ գրավիչ երևալ, սական նրանց միայն 1/8-ը, այսինքն 12.5%-ն է իրեն գրավիչ համարում, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

 

Գիտնական Դով Սքինքերը հետազոտելով 1000 կանանց անձնական տվյալները, եկել է այն եզրակացության, որ կանանց մոտ 75%-ը ցանկանում է աստղերի նմանվել:

 

Զեկույցում նշվում է, որ կանանց 25%-ը դժվարությամբ է հիշել, թե վերջին անգամ երբ է իր գեղեցկության մասին հաճոյախոսություն լսել:

 

Նշվում է նաև, որ կանանց 72%-ը երազում է սիրված, 53%-ը` ամուսնացած, 33%` ֆիզիկական լավ մարզավիճակում լինել, իսկ 31%-ը մտածում է միայն արտաքին տեսքի խնամքի մասին:

Կանանց միայն 1/8-ն է իրեն գրավիչ համարում. հետազոտություն