Ավտովթար Արշակունյաց պողոտայում. «ԲՄՎ»–ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Այսօր ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Արմեն Ջանջուղազյանը վարելով «ԲՄՎ» մակնիշի 32 ԼԼ 686 համարանիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում բախվել է թիվ 43 էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով Ա. Ջանջուղազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժիշկները Գ. Շամշյանին հայտնել են, որ նա վնասվածք է ստացել ողնաշարի մասում։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները վարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։









