Հազվագյուտ «Բենթլի»-ն կվաճառվի 6.3մլն դոլարով

11:54 • 23.04.12

Բրիտանական «Բոնհեմս» աճուրդի տանը վաճառքի կհանվի 1929թ. արտադրության «Բենթլի» մակնիշի բացառիկ մեքենան, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:

 

Հունիսին կայանալիք աճուրդի կազմակերպիչները մտադիր են այն վաճառել 6.3 մլն դոլարով, որը կդառնա «Բենթլի»-ի պատմության ամենաթանկարժեք մեքենան:

 

Մեկտեղանոց «Բենթլին» զինված է 4.5 լիտրանոց շարժիչով, իսկ առավելագույնը կարող է զարգացնել մինչև 220կմ/ժ արագություն: