Ավտոպատահար Ղրիմում. 6 զոհ
Այսօր առավոտյան Ղրիմի թերակղզում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի և «Մերսեդես Սպրինտեր»-ի բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 10-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Պատահարը տեղի է ունեցել Վորոնցովկա գյուղի մերձակայքում, Կրասնոպերեկոպսկ-Սիմֆերոպոլ մայրուղու վրա:
Դեպքի առթիվ այլ մանրամասներ չեն հաղորդվում:









