Եգիպտոսը Իսրայելին այլևս գազ չի մատակարարի

09:14 • 23.04.12

Եգիպտոսը դուրս է եկել 2005-ին Իսրայելի հետ կնքված գազի մատակարարման համաձայնագրից: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես»-ը հղում անելով, եգիպտական կառավարական հոլդինգի ներկայացուցիչ Մոհամեդ Շոիբին:

 

Նա հայտարարել է, որ գազ արտահանող ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

 

Ուշագրավ է, որ պայմանագրի գործողությունը դադարեցվել է անցած հինգշաբթի օրը, սակայն միայն հիմա է այդ մասին հայտնի դարձել լրատվամիջոցներին:

 

Սինայի թեակղզով անցնող, Իսրայել և Հորդանան գազ մատակարարող խողովակաշարը վերջին շրջանում բազմիցս դարձել է հարձակումների թիրախ: Վերջին անգամ այն պայթեցվել էր ապրիլի 4-ին, ինչը դարձել էր 14-րդ հարձակումը անցած տարվա հունվարին երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո: