Յուղոտ կաթնամթերքը կարող է ինսուլտի պատճառ դառնալ
Շվեդիայի Քարոլինյան համալսարանի գիտնականները պարզել են, որ յուղային կաթնամթերքը կարող է ինսուլտի պատճառ դառնալ, տեղեկացնում է «Սթրոք» ամսագիրը:
Գիտնականները խորհուրդ են տվել նվազագույն յուղայնությամբ կաթնամթերք օգտագործել:
Հետազոտելով 45-ից 83 տարեկան շուրջ 75 հազ մարդկանց, պարզվել է, որ յուղի մեծ քանակություն պարունակող կաթնամթերքը կարող է բացասաբար ազդել առողջության վրա:
Հետազոտվողների մի կեսը յուղոտ կաթնամթերք են օգտագործել, իսկ մյուսները` քիչ յուղայնությամբ: Այդ պահի դրությամբ` նրանք սրտային որևէ հիվանդություն չեն ունեցել: 10 Տարի տևած հետազոտության ժամանակ յուղոտ կաթնամթերք օգտագործողներից 4089-ի մոտ ինսուլտ է գրանցվել: Մինչդեռ անյուղ կաթնամթերք օգտագործողների մոտ ինսուլտի թիվն անհամեմատ ցածր է եղել:










