Ոսկե ձկնիկ գոյություն ունի. խորվաթ ձկնորսի երազանքներն իրականացել են 7 անգամ

13:37 • 23.04.12

Խորվաթ ձկնորս 25-ամյա Վլատկո Պեցավորը հերթական ձկնորսության ժամանակ 10 կգ կշռող հսկա ոսկեգույն ձուկ է որսացել, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:

 

«Այդ օրը ոչինչ չէի որսացել, շատ էի ցանկանում տուն չվերադառնալ դատարկաձեռն: Սակայն տեսնելով ոսկե ձկնիկին, որոշեցի դրա հետ լուսանկարվել ու ետ նետել ծովը»,- ասել է Վլատկոն, հավելելով, որ ծովը նետելուց առաջ երազանք է պահել:

 

Վլատկոյի խոսքերով` իր ընկերն է խորհուրդ տվել ձկանն ազատ արձակել, ասելով, որ նա հավանաբար կպարգևատրվի բարի արարքի համար:

 

Որոշ ժամանակ անց Վլատկոյի երազանքը կատարվել է, ոգևորված ձկնորսը վերադարձել է ափ և կրկին որսացել ոսկե ձկնիկին, երազանք է պահել ու ետ նետել: Նրա երազանքը կրկին կատարվել է:

 

Այսպես երիտասարդ ձկնորսի երազանքները 7 անգամ կատարվել են:

 

«Սա ծածանի տեսակ է, որը չի հանդիպում մեր ջրերում: Ես չգիտեմ թե որտեղից է այն հայտնվել մեր կողմերում»,- ասել է տեղացի փորձագետ Մութիմիր Հրվաթը:

Թեև Վլատկոն չի նշել կատարված երազանքների մասին, այնուամենայնիվ երիտասարդ ձկնորսը չի պատրաստվում «բաժանվել» իր սիրելի կենդանուց: