Ճապոնիայում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել դպրոցականների
Ճապոնիայի Կամեոկա քաղաքում մեքենայի վրաերթի հետևանքով 9 դպրոցական և նրանց ուսուցիչը վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հավելելով, որ երեխաներից 2-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատել:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի նեղ փողոցներից մեկում: Ոստիկանության տվյալներով` մեքենայի ղեկին 18-ամյա երիտասարդ է եղել, ով անմիջապես ձերբակալվել է:
Հավելեք, որ նախորդ տարի նմանատիպ պատահարի հետևանքով Ճապոնիայում 6 դպրոցական էր զոհվել:









