Գրքերի աղտոտվածությունը բացահայտել է միջնադարյան մարդկանց ֆոբիաները և սովորությունները

18:48 • 23.04.12

Միջնադարյան եվրոպացի ընթերցողների սովորությունները հայտնի են դարձել այն բանից հետո, երբ գիտնականները ուսումնասիրել են միջնադարյան կրոնական գրքերի էջերի աղտոտվածությունը, - գրում է «Բի-Բի-Սի»-ին:

 

Գիտնականների խոսքերով՝ միջնադարյան ընթերցողները ունեին նույն սովորույթները և մտավախությունները, ինչ ժամանակակից մարդիկ. նրանք վախենում էին հիվանդություններից, էգոիստ էին և հաճախ քնում էին ընթերցանության ժամանակ:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եվրոպական կրոնական գրքերի ամենաաղտոտված էջերը նրանք են, որոնք պարունակում էին սուրբ Սեբաստիանին նվիրված աղոթքներ: Նրան նախ նետահարել էին, այնուհետև քարկոծելով՝ սպանել:
Գիտնականներից մեկի կարծիքով՝ նրա վերքերը հիշեցնում էին այտուցային ժանտախտի ախտանիշները, և մարդիկ ընտրում էին այդ աղոթքը՝ որպես պաշտպան այն հիվանդությունից, որը «դատարկել էր ամբողջ Եվրոպան»:

 

Գիտնականները նաև պարզել են, որ միջնադարյան մարդիկ գերադասում էին աղոթել առավոտյան, քանի որ գրքերում առավոտյան աղոթքների էջերը ավելի աղտոտված էին: