Մոտ ապագայում տղամարդիկ ավելի երկարակյաց կլինեն, քան կանայք. հետազոտություն

14:53 • 23.04.12

Լոնդոնի City համալսարանի գիտնականները պարզել են, որ շուտով տղամարդիկ «հաղթող դուրս կգան սեռերի միջև երկարակեցության պայքարում»` շնորհիվ առողջ ապրելակերպի, գրում է Daily Mail-ը:

Այս եզրահանգումը բավական կարևոր է, քանի որ տղամարդիկ ներկայում կանանց համեմատ ավելի կարճ են ապրում և ավելի շատ են հակված դժբախտ պատահարներից ու լուրջ հիվանդություններից մահանալուն: Սակայն վերջին շրջանում նրանց կողմից «մաչոյական» կենսակերպի փոփոխության` մասնավորապես ծխախոտի, ալկոհոլի օգտագործման քանակի կրճատման արդյունքում զգալի նվազել է քաղցկեղից և սրտային հիվանդություններից մահացությունների թիվը:


Գիտնականները պարզել են, որ 2000 թ.-ին ծնված տղաները կյանքի միջին տևողությունը կլինի անհամեմատ բարձր` 87 տարի:

 

Սակայն այս տեսակետի հետ համամիտ չեն Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական կենտրոնի աշխատակիցները, ովքեր կարծում են, որ այնուամենայնիվ տղամարդկանց չի հաջողվի երկարակեցության պայքարում գերազանցել կանանց, քանի որ վերջինները կունենան դեռևս մոտ երեքուկես տարվա առավելություն: