Երկնաքարը վախեցրել է Կալիֆորնիայի և Նևադայի բնակիչներին

10:06 • 23.04.12

Երկնաքարի անկումը վախեցրել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա և Նևադա նահանգների բնակիչներին, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

 

Երկու նահանգների ոստիկանական բաժանմունքներ բազմաթիվ ահազանգեր են ստացվել: Բնակիչների մեծ մասը հավաստել են, որ նահանգի տարբեր մասերում պայթյուններ է որոտացել:

 

Ավելի ուշ աստղագետները տեղեկացրել են, որ իրականում խոսքը երկնաքարի մասին է, որն անսովոր պայծառ է եղել և չափերով գերազանցել է լվացքի մեքենան:

Երկնաքարը վախեցրել է Կալիֆորնիայի և Նևադայի բնակիչներին