Վրաստանն առաջին անգամ զորահանդես կանցկացնի Թբիլիսիից դուրս

11:11 • 23.04.12

Մայիսի 26-ին` Վրաստանի անկախության վերականգնման օրը, առաջին անգամ զորահանդես կանցկացվի ոչ մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում է vz ru-ն` վկայակոչելով վրացական լրատվամիջոցների:

 

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրության համաձայն` այս տարի զորահանդեսը կանցկացվի Քութայիսիում:Այդ օրն առաջին անգամ Քութայիսիում` խորհրդարանի նոր շենքում, կգումարվի օրենսդիր մարմնի անդրանիկ նիստը, սակայն պատգամավորները մայրաքաղաքից այստեղ կտեղափոխվեն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:

 

Թբիլիսիում խորհրդարանի շենքը կհանվի վաճառքի: