ԱՄՆ-ում շարժիչով ջրատախտակ է ստեղծվել
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի WaveJet ընկերությունը շարժիչով աշխատող առաջին ջրատախտակն է ստեղծել, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:
Շարժիչի օգնությամբ ջրատախտակն ի զորու է ժամում մինչև 20կմ արագություն զարգացնել:
«Շարժիչի շնորհիվ այսուհետ ցանկացած ալեվարող կկարողանա հաղթահարել նույնիսկ ամենաբարդ ալիքը»,- ասել է ընկերության տնօրեն Քելի Վիրգուլտոն:
Հավելենք, որ նոր ջրատախտակը կվաճառվի 2750-ից 3000 ֆունտ ստեռլինգով:










