Երաժշտությունը բարելավու՞մ է մարզական արդյունքները
Մեծ Բրիտանիայի Բրունելի համալսարանի գիտնական Կոստաս Կարագեորգիսը, ով զբաղվում է մարզումների վրա երաժշտություն ունեցած ազդեցության ուսումնասիրությամբ, իր նոր աշխատությունում պնդում է, որ վազքի ընթացքում երաժշտություն լսելը բարելավում է դրա արդյունքները 15%-ով, գրում է The Guardian-ը:
Այս տեսակետը փորձարկվել է Էդինբուրգում կայացած Rock'n'Roll մարաթոնի ժամանակ, որին մասնակցել են 4 հազար հոգի:
Մարաթոնի ավարտից հետո մասնակիցների մի մասը նշել է, որ իրենց մեծապես օգնել է հնչող բարձր երաժշտությունը և իրենք սպասվածից ավելի լավ ցուցանիշներ են գրանցել: Իսկ մասնակիցների մյուս մասը բողոքել է, որ երաժշտությունը ավելի շատ շեղել է, քան օգնել, և բացի այդ ընտրված երգերը չեն համապատասխանել իրենց ճաշակին: Սակայն նրանք նշել են, որ ավելի լավ արդյունքներ են գրանցում, երբ վազելիս իրենց նախընտրած երաժշտությունն են լսում:
Սակայն Կարագեորգիսը չի ողջունել վազելու ընթացքում iPod-ի օգտագործումը, քանի որ դրանով մեկ ժամից ավել երաժշտություն լսելու դեպքում լսողական խնդիրներ են առաջանում:










