Բենզինի գողը բռնվել է Facebook-ում տեղադրած լուսանկարի պատճառով
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի բնակիչ Մայքլ Բեքերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Facebook-ի իր էջում ոստիկանական մեքենայից բենզին գողանալու պահին արված լուսանկարն է տեղադրել, տեղեկացնում է Guardian-ը:
Նահանգի ոստիկանության ուշադրությունից չի վրիպել 20-ամյա երիտասարդի լուսանկարը, որտեղ բենզին գողանալուց զատ, նա հպարտությամբ պարզել է միջնամատը:
Բեքերի խոսքերով` ինքը հարկադրված է գնացել այդ քայլին, քանի որ իր մեքենայի բենզինը վերջացել է: Այդուհանդերձ երիտասարդը չի կարողացել բացատրել «միջնամատի առեղծվածը»:
Ոստիկանությունը տուգանել է Բեքերին, ապա ազատ է արձակել:









