25-ամյա երիտասարդը համակարգչային կենտրոնից գողացել էր նոութբուք և բջջային հեռախոս
Ապրիլի 21-ին, ժամը 16.00-ին, «Զատիկ» համակարգչային կենտրոնի ադմինիստրատորը հաղորդում է տվել, որ ապրիլի 20-ին, ժամը 20.00-ից 20.10-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ համակարգչային սրահում, օգտվելով համակարգչից, գողացել են «Ֆուջիցու» մոդելի» նոութբուք և «Նոկիա-6300» մոդելի բջջային հեռախոս:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նույն օրը երեկոյան Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:









