Խոշոր անտառային հրդեհներ Ռուսաստանում
Ռուսաստանի Սրետենսկ քաղաքի մոտակայքում 200 հա մակերեսով անտառ է այրվում, սակայն կրակի առաջխաղացումը կանխել չի հաջողվում. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հրդեհը Մերձբալթյան շրջանի մարզկենտրոնից ընդամենը 5 կմ հեռավորության վրա է գտնվում:
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` կիրակի օրը մարզում 32 անտառային հրդել է բռնկվել` ավելի քան 920 հեկտար մակերեսով: 11-ը հաջողվել է մարել, սակայն 21-ը` 812 հա մակերեսով, դեռևս մարել չի հաջողվում:









