Ավերիչ ցունամիի հետևանքով ֆուտբոլի գնդակը 7242 կմ տարածություն է անցել

11:28 • 23.04.12

ԱՄՆ-ի Ալյասկայի Միդլթոն կղզու բնակիչները լողափին մի տարօրինակ գնդակ են հայտնաբերել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:

 

Գնդակին գրված տառերից տեղացիներն անմիջապես հասկացել են, որ այն ճապոնական արտադրության է: Երբ թարգմանիչներից մեկը կարդացել է գնդակին գրված գիրը, պարզվել է, որ այն ճապոնական Օսաբե մարզական դպրոցի գնդակ է:

 

ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և օդերևութաբանական  վարչության մասնագետների կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլի գնդակն Ալյասկա է հասել 2011թ. մարտի 11-ի ավերիչ ցունամիի հետևանքով:

 

Գիտնականները պարզել են, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում գնդակն անցել է 7242 կմ:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ավերիչ ցունամիի և երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 15800 մարդ, ավելի քան 3 հազ մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց կացարաններն ու հարկադրաբար տարհանվել։