Սուդանում քրիստոնեական կենտրոնը հարձակման է ենթարկվել, շինություններ են այրվել
Սուդանի մայրաքաղաք Խարթումի քրիստոնյա բողոքական մշակութային կենտրոնը իսլամիստ ծայրահեղականների կողմից հարձակման է ենթարկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով այդ կրոնական հաստատության հոգևոր հովվին:
Նրա խոսքով` շաբաթ օրը առավոտյան, մոտ հարյուր մարդ ներխուժել է կենտրոնի տարածք և հրկիզել Սուդանի ավետարանական երիցական եկեղեցու (Presbyterian Church of the Sudan (PCOS) ) տնտեսական շինությունները և ուսումնական կենտրոնը:
Այրվել են 3 աղոթասրահներ, բնակելի համալիրը, ինչպես նաև Աստվածաշնչի բազմաթիվ օրինակներ:
«Նրանց (hարձակվողների) մեծ մասը իսլամիստ ծայրահեղականներ էին»,- հայտարարել է հովիվը:
Հիշեցնենք, որ Խարթում քաղաքի Քրիստոնեական մշակությային կենտրոնի վրա հարձակումը տեղի է ունեցել Սուդանի և Հարավային Սուդանի լարված հարաբերությունների ֆոնի վրա: Հավելենք նաև, որ Սուդանի պետական կրոնը իսլամն է, իսկ Հարավային Սուդանի բնակչության զգալի մասը քրիստոնյա է:









