«Քարմարթենից մինչև Ղարաբաղ». ուելսցի հոգևորականի աշխատությունը Հայաստանի մասին
Այսօր Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Խաղաղության և առողջության» տաճարում կներկայացվի նախնական բարձր գնահատանքի արժանացած «Քարմարթենից մինչև Ղարաբաղ» գիրքը, որի հեղինակն է կանոնիկոս Պատրիկ Թոմասը՝ Քարմարթենի Քրիստոսի եկեղեցու հոգևոր հովիվը, գրում է walesonline-ը:
Հեղինակը բազմաթիվ նմանություններ է գտել առասպելական Արթուր թագավորի և ուելսցի հայտնի ապստամբ Օուեյն Գլինդուրի անեհատցման և հայ առասպելական հերոսներից մեկի միջև:
Պարբերականը գրում է, որ երբ կանոնիկոս Թոմասը 2005 թվականին այցելել է Հայաստան,անմիջապես սիրահարվել է «այդ արևելաեվրոպական երկրին՝ էլ ավելի ըմբռնելով Հայաստանի և Ուելսի միջև առկա նմանությունները և հակադրությունները»:
Թոմասի աշխատությունը եզակի կառուցվածք ունի: Յուրաքանչյուր գլուխ ունի ներածություն և երեք մաժին, որտեղ ուշադրություն է խնդրո առարկա թեմաների հայաստանյան փաստերը, իսկ վերջին գլխում բերվում է դրանց համեմատությունը ուելսական իրականության հետ:
Ուելսցի և հայ հերոսների մասին պատմող բաժնում, կանոնիկոս Թոմասը գրում է. «Որոշ հերոսներ կոչված են անհետանալու՝ չթողնելով իրենցից հետո գերեզմաններ: Ուելսական ավանդույթի երկու մեծագույն պատմական դեմքերը՝ Արթուր թագավորը և Օուեյն Գլիդուրը նույն կերպ անհետացան»:
Այնուհետև նա գրում է մի առասպելի մասին, որը պատմում է Օուեյնի և Վալե Կրուսիս վանահոր հանդիպման մասին, շեշտելով, որ «Հայաստանում Օուեյնի դերը կատարում էր Փոքր Մհերը՝ Սասունի վերջին հերոսներից մեկը, ում սխրագործությունները ազգային էպոսի մաս են կազմում: Փոքր Մհերը և իր ձին անհետացել են Վանի ժայռերից մեկում, և ըստ առասպելի՝ նա դեռ այնտեղ է»:
Թոմասը նաև գրել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանության մասին, ընդգծելով, որ այն որպես ցեղասպանություն է ճանաչվել Ուելսի Ազգային ժողովի, սակայն ոչ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից:
Ինչպես նշում է walesonline-ը, գիրքը մեծ գովեստի է արժանացել նաև Քենթըրբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսի կողմից:
«Նրա սերը Հայաստանի նկատմամբ ծնվել է 6 տարի առաջ, երբ նա առաջին անգամ այցելել է Հայաստան՝ սուզվելով այդ յուրօրինակ ժողովրդի մշակույթի մեջ: Զարմանալի չէ, որ նա Ուելսի զուգահեռներ է տանում մեկ այլ`իր լեզվի ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար լեռնապատ երկրի հետ», - նշել է արքեպիսկոպոսը:
Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Վահան Հովհանիսյանը գրել է, որ Թոմասը «արժանի դառնալ հայ ժողովրդի դեսպանը»:
Նշենք, որ գրքի արժեքը 7,50 եվրո է:










