Թուրքը 20 գերմանացի ուսանողի կյանք է փրկել
Գերմանական «Bild» պարբերականը մի թուրք տղամարդու «շաբաթվա հերոս» է հռչակվել, երբ նրան հաջողվել է փրկել 20 գերմանացի ուսանողների կյանքը:
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը». 18-22 տարեկան ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վարորդը ղեկին սրտի կաթված է ստացել: Ազգությամբ թուրք Թուրքր Բալաօղլուն, ով խմբի հետ է եղել, կարողացել է կանգնեցնել ավտոբուսը:
«Զգացի, որ մեքենան շատ արագ է ընթանում և շուտով կբախվի առջևից ընթացող բեռնատարին: Բղավեցի, սակայն վարորդը չարձագանքեց, զգացի, որ վարորդը անգիտակից ընկած է ղեկին` ոտքը գազի սեղմակին»,- պատմել է նա:
Բալաօղլուն ևս մեկ ուսանողի օգնությամբ կարողացել է վարորդին հանել տեղից և բարեհաջող կանգնեցնել ավտոբուսը:
«Մեր բախտը բերեց: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը երեք ուսանող թեթև վնասվածքներ ստացավ միջադեպից»,- պատմել է նա:









