Ամերիկացին «Վիքիպեդիա»-ում ավելի քան 1 մլն հոդված է խմբագրել
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքի բնակիչ Ջասթին Նեպն աշխարհում առաջին մարդն է, ում հաջողվել է «Վիքիպեդիա» կայքում խմբագրել ավելի քան 1 մլն հոդված, տեղելացնում է Gawker-ը:
Նեպը սկսել է խմբագրել վիրտուալ հանրագիտարանի էջերը 2005թ-ից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրական նա միջինը 385 էջ է խմբագրում:
Ինչպես նշել է 30-ամյա Նեպը` նրան առավել շատ հետաքրքրում են մշակութային, քաղաքական և փիլիսափայությանն առնչվող էջերը:
Հիշեցնենք, որ «Վիքիպեդիա»-ն առաջին անգամ հայտնվել է համացանցում 2001թ.-ին: Այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր առցանց անվճար հանրագիտարանը: Այս պահի դրությամբ` աշխարհում կա շուրջ 90 հազ խմբագիր: Կայքն այցելուների քանակով 5-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում:









