Одноклассники սոցցանցը կտեղայնացվի Հայաստանում

16:20 • 24.04.12

Ռուսական Одноклассники սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կտեղայնացվի Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուզբեկստանում, այսօր հայտնել է Mail.Ru Group-ի սոցիալական ցանցերի բիզնես- ստորաբաժանման մարքեթինգի ու ռազմավարական հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

 

Նրա խոսքով` Ուզբեկստանում Одноклассники-ի տեղայնացումը կսկսվի սոցցանցի բջջային տարբերակի ինտերֆեյսի թարգմանությունից, իսկ արդեն մայիսի վերջին ուզբեկերեն կթարգմանվի սայթի վեբ-տարբերակը:
 

Մինչև տարեվերջ ցանցը կտեղայնացվի նաև Հայաստանում, Վրաստանում ու Մոլդովայում: