20 տարեկան տղան իրականում 160 տարեկան է (լուսանկարներ)
Եվրոպայի «ամենատարեց» մարդը 20-ամյա երիտասարդ է, ով տառապում է ծերացման բացառիկ հիվանդությամբ. 20 տարեկանում նա ծերացել է այնքան, ինչքան կծերանար մարդը, եթե ապրեր 160 տարի:
Խոսքը բրիտանացի Դին Էնդրյուսի մասին է, ում մարմինը սովորական մարդկանց մարմնից 8 անգամ ավելի արագ է ծերանում: Սրա պատճառը Հաչինսոն-Գիլֆորդի պրոգերիայի (գերծերացման) հազվադեպ սինդրոմն է:
Աշխարհում նման 74 դեպք է գրանցվել: Էնդրյուսը 2-րդ ամենատարեց անձնավորությունն է այս մարդկանց շարքում:
Դինը Daily Mail-ին պատմել է, որ չնայած լուրջ խնդիրներին՝ այս ընթացքում փորձել է նորմալ կյանք վարել. մեքենա վարել է սովորել, նշանվել է, 4 դաջվածք է արել և նույնիսկ մեխանիկայի կուրսերի է գնացել:















