Բրիտանացի կույր թոշակառուն սպորտային մեքենա է ստեղծել

12:04 • 25.04.12

Մեծ Բրիտանիայի Սաֆոլք մարզի բնակիչ 68-ամյա Փիթ Գոլբսին, լինելով կույր կարողացել է սպորտային մեքենա ստեղծել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

 

12 տարի առաջ կուրացած թոշակառուն, միշտ երազել է սպորտային մեքենա ստեղծելու մասին: Օգտագործելով տարբեր մեքենաների պահեստամասեր նրան հաջողվել է ի կատար ածել վաղեմի երազանքը:

 

Ինչպես խոստովանել է Գոլբսին` մեքենայի ստեղծման աշխատանքներին կարևոր մասնակցություն է ունեցել նրա կինը:

 

«Կորցնելով տեսողությունս, ես որոշեցի վերջապես անել այն ինչն այդքան տարի երազել եմ: Այժմ հպարտ եմ պատրաստածս մեքենայով: Ինձ համար սա ապացույցն է, որ դեռ ունակ եմ ինչ-որ բան անելու»,- ասել է Գոլբսին:

 

Տարեց թոշակառուն հավելել է, որ մեքեանան երկտեղանի է, ուստի իր կինը կկարողանա վարել այն, իսկ ինքը կնստի նրա կողքին: