Բրիտանական մեքենան արագության նոր ռեկորդ կսահմանի` 1,600կմ/ժ

20:17 • 25.04.12

Բրիտանական BLOODHOUND SSC ընկերությունը, որի արտադրած մեքենան զինված է «Ռոլս Ռոյս» մակնիշի շարժիչով, 2013-14թթ նախատեսում է նոր ռեկորդ սահմանել, տեղեկացնում է scotsman.com կայքը:

Ընկերությունը Կալահարի անապատում առաջիկա 2 տարիներին կփորձի գերազանցել 1600կմ/ժ արագությունը:

Նշվում է, որ այս «անհավանական» մեքենայի անվադողերը կարտադրվի Շոտլանդիայի Գլազգոյի 2 ընկերությունների կողմից:

Մեքենայի ձևավորման աշխատանքները 3 տարի են տևել: Այն կվարի Էնդի Գրինը, ով համարվում է աշխարհի ռեկորդակիրը` 1227կմ/ժ ցուցանիշով:

BLOODHOUND-ի անդրանիկ ցուցադրությունը կկայանա ապրիլի 26-ին Գլազգոյի «Ռիվերսայդ» թանգարանում:

Բրիտանական մեքենան արագության նոր ռեկորդ կսահմանի` 1,600կմ/ժ