Չինացի գիտնակաները գենետիկորեն վերափոխված առողջ մսով ոչխար են կլոնավորել

17:23 • 25.04.12

Չինացի գիտնականները կլոնավորել են գենետիկորեն վերափոխված ոչխար, որի միսը, ի տարբերություն սովորական ոչխարների մսի պարունակում է մարդու առողջության համար օգտակար նյութեր, որոնք նպաստում են սիրտանոթային հիվանդությունների և սրտի նոպայի առաջացման հավանականության զգալի կրճատմանը, գրում է Daily Mail-ը:

 

Պենգ-Պենգ անունով ոչխարը ծնվել է 5.74 կգ քաշով երկրի արևմտյան Խինյանգ նահանգի լաբարատորիաներից մեկում:

 

«Կենդանին իրեն շատ լավ է զգում և նրա աճն ու առողջական վիճակը բոլորովին չեն տարբերվում մյուս ոչխարներից»,- նշել է Պեկինի Գենոմիկայի ինստիտուտի առաջատար գիտնական Դու Յատոն:

 

Դուն և նրա գործընկերները գերհագեցած ճարպային թթուների արտադրության համար պատասխանատու գենը տեղադրել են մեկ այլ ոչխարի ականջից վերցված դոնոր բջջի մեջ: Այնուհետև բջիջը տեղադրվել է չբեղմնավորված ձվարանի մեջ և տեղափոխվել փոխնակ ոչխարի արգանդի մեջ:


Չինաստանի իշխանությունները բնակչությանը բավարար սննդով ապահովելու հարցում զգալի խնդիրների են բախվում: Վերջին տարիների ընթացքում երկրի կառավարությունը ստիպված աջակցում է գենետիկորեն վերափոխված սննդի արտադրության: