«Վիրջին» ավիաընկերությունը ներկայացրել է իր նոր առաջնակարգ ինքնաթիռը (տեսանյութ)

16:48 • 25.04.12

Ամերիկյան «Վիրջին» ավիաընկերությունը ներկայացրել է նոր շքեղ ինքնաթիռը, որն այս շաբաթվա վերջին պատրաստվում է իր առաջին չվերթն իրականացնել Նյու Յորք-Լոնդոն ուղղությամբ, տեղեկացնում News.com.au:

 

Ինչպես նշել ընկերության ներկայացուցիչները` ինքնաթիռը ստեղծելու համար նրանց 4.5 տարի և 156մլն դոլար է հարկավոր եղել:

 

Շքեղ ինքնաթիռի ձևավորման աշխատանքների համար օգտագործվել է «Սվարովսկի» ընկերության ավելի քան 1000 բյուեղապակի: Ինքնաթիռի սրահում 2.5 մ երկարությամբ բար, հատուկ հարմարեցված բացովի նստարաններ, հանգստի սենյակ և այլ հարմարություններ կան:

 

Նշվում է, որ այս յուրահատուկ ուղևորության համար անհրաժեշտ կլինի վճարել 1200 ԱՄՆ դոլար: