Աշխարհի ամենաթանկ միկրոավտոբուսը «Ռոլս Ռոյս» Phantom-ի գինն ունի
Ամերիկյան Becker Automotive ընկերությունը ստեղծել է JetVan մոդելի աշխարհի ամենաթանկարժեք միկրոավտոբուսը, տեղեկացնում է «Մետրո» լրատվականը:
Մեքենայի ինտերիերը ձևավորված է թանկարժեք նյութերով: Նստարանները պատրաստված են կաշվից որոնք բնական փայտով են ձևավորված:
Մեքենայի սրահը հագեցած է բարձրորակ հեռուստացույցով, կապի 4G համակարգով, մարզասարքով, մինաբարով և այլ շքեղություններով:
Ինչպես նշել են Becker Automotive–ի ներկայացուցիչները` իրենց ստեղծած մեքենան համարժեք է աշխարհահռչակ «Ռոլս Ռոյս» Phantom-ին: Ընկերության առաջարկած վաճառքի գինը 280 հազ ֆունտ ստեռլինգ է:










