Հայտնաբերվել է Կլեոպատրայի ու Մարկոս Անտոնիոսի երեխաների արձանը

13:06 • 26.04.12

Մոտ մեկ դար առաջ հայտնաբերված, երկու անհայտ կերպարների պատկերող եգիպտական արձանը հաջողվել է բացահայտել: Պարզվում է` երկու անհայտ անձինք Հելլենիստական Եգիպտոսի վերջին թագուհի Կլեոպատրայի ու նրա սիրեկան, հռոմեացի հրամանատար Մարկոս Անտոնիոսի երեխաներն են` Կլեոպատրա Սելենան ու Ալեքսանդր Հելիոսը:


Արձանը հայտնաբերվել է 1918թ.-ին, Նեղոսի արևմտյան ափին, Դենդերայի վանական համալիրից քիչ հեռու (Dendera Temple complex): Այն պահվել է Կահիրեի եգիպտական թանգարանում:

 

Ավազաքարից պատրաստված արձանի բարձրությունը մոտ 10 մ է, որ պատկերում է մերկ երեխաներ` տղա և աղջիկ` ոտքերին փաթաթված են օձեր:


Պատմաբաններին հայտնի է, որ Կլեոպատրան ունեցել է 4 երեխա: Առաջին որդին` Կեսարիոնը, ծնվել է Հուլիոս Կեսարից, որի սպանությունից հետո, նա երկարատև հարաբերություններ է ունեցել Մարկոս Անտոնիոսի հետ: Այդ կապից ծնվել են երկվորյակները և ևս մեկ որդի:

 

Արձանն ուսումնասիրել է իտալուհի եգիպտաբան Ջուզեպինա Կապրիոտին: Հենց նա է բացահայտել արձանը: Նա, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ տղայի գլխին կա արևային սկավառակ, իսկ աղջկա գլխին` լուսնային սկավառակ ու մահիկ: Երկու սկավառակներն էլ զարդարված են հին հունական` ակնաձև խորհրդանշով, որը հայտնի է որպես ուաջեթ: Երեխաների ոտքերի տակ գտնվող օձերը, ենթադրաբար` կոբրաներ, նույնպես նույնացվում են արևի ու լուսնի հետ:


Պարզելու համար` արձանը պատկանում է Կլեոպատրայի կառավարման դարաշրջանին, այն համեմատվել է Պախոմ (Pakhom) արձանի հետ: Կապրիոտիի խոսքով` դրանք շատ ընդհանուր բաներ ունեն, պատկերված անձանց դեմքերը կլոր են, ունեն փոքր կզակ ու մեծ աչքեր:

Հայտնաբերվել է Կլեոպատրայի ու Մարկոս Անտոնիոսի երեխաների արձանը