Մոլորակին աղետների դար է սպասվում. զեկույց

11:44 • 26.04.12

«Աշխարհի բնակչության աճի չկարգավորման և զարգացող երկրներում օգտագործվող բնական պաշարների քանակի չկրճատման դեպքում այս հարյուրամյակում բնապահպանական և տնտեսական աղետներն անխուսափելի կլինեն» նախազգուշացնում է նոբելյալ մրցանակակիր, կենսաբան Ջոն Սալսթընը իր զեկույցում:

 

Մոտ 2 տարի Սալսթըրնն աշխատել է այս զեկույցի ստեղծման վրա, որտեղ հեղինակը ներկայացնում է այս դարում մարդկության հեռանկարներն և պնդում, որ առողջ և երկար կյանք ունենալու համար օգտագործվող բնական պաշարների քանակի կրճատման և բնակչության աճի կարգավորման խնդիրները պետք է առաջնային կարևորություն ստանան զարգացած երկրների քաղաքական և տնտեսական ծրագրերում: Սակայն կենսաբանի կարծիքով վերոհիշյալ 2 խնդիրներն էլ 20 տարուց ավելի անտեսվում են քաղաքական գործիչների և բնապահպանական կազմակերպությւոնների կողմից:

 

«Ներկայում աշխարհի բնակչությունն աննախադեպ աճ է գրանցել, ինչի արդյունքում Երկրի պաշարների օգտագործման աստիճանը ևս աննախադեպ է և դառնում է շրջակա միջավայրում լուրջ փոփոխությունների հիմք:

 

Այժմ մարդկությունն երկու տարբերակ ունի. մի դեպքում մենք կարող ենք հավասարակշռել պաշարների օգտագործումը` ընտրելով մարդկության համար ավելի բարենպաստ տարբերակը, իսկ մյուս դեպքում` կարող ենք ոչինչ չնախաձեռնել և ամեն ինչ այսպես թողնել, ինչը մեզ կառաջնորդի դեպի ոչ այնքան խոստումնալից ապագա:

 

Հաշվի առնելով աշխարհի բնակչության աճի արագությունը`զարգացող պետությունները այսօրվանից սկսած մինչ 2050թ.-ը ստիպված կլինեն շաբաթվա ամեն 5-րդ օրը մեկ միլլիոնանոց քաղաք կառուցել, քանի որ այս հարյուրամյակի կեսին աշխարհի բնակչությունը կգերազանցի 9 մլրդ-ը: Աշխարհի բնակչության կտրուկ աճ կգրանցվի մասնավորապես Աֆրիկայում` մոտ 2 միլիարդով: Իսկ ծնելիության մակարդակի չնվազեցման դեպքում այն կհասնի 5.3 միլլիարդի:

 

Մեր մոլորակին բնական պաշարները կբավարարեն 9 մլրդ բնակչությանն ապահովելու համար, միայն այն դեպքում, եթե դրանց օգտագործումը հավասարպես բաշխվի մարդկության միջև», - ասված է զեկույցում:

Մոլորակին աղետների դար է սպասվում. զեկույց