Facebook-ը հակավիրուսային ծրագրեր կբաժանի

19:09 • 26.04.12

Facebook սոցիալական ցանցը հինգ խոշորագույն հակավիրուսային ընկերությունների հետ համատեղ իր կայքում Antivirus Marketplace բաժին է բացել, տեղեկացնում է vesti.ru կայքը:

 

Այսուհետ կայքի օգտատերերը հնարավորություն կունենան Microsoft, McAfee, TrendMicro, Sophos կամ Symantec ընկերությունների արտադրած անվճար ներբեռնել հակավիրուսային ծրագրեր:

 

Ինչպես նշել են Facebook-ի ներկայացուցիչները` վերոնշյալ ընկերությունների հետ նրանք այսպես կոչված` «սև ցուցակ» են մշակել: Հատուկ ծրագիրն օրական մի քանի անգամ կստուգի կայքում զետեղված տրիլիոնավոր նշումներ ու հաղորդագրություններ և բոլոր «վիրավորական» անվայելուչ ու «սպամ» տեսակի զետեղումներով էջերն այցելելուց առաջ օգտատերին կառաջարկի ետ վերադառնալ գլխավոր էջ:

 

«Հաճախ վտանգավոր պարունակությամբ հաղորդագրությունները գալիս են ընկերներից և հազարարվոր օգտատերեր սխալմամբ կարծում են, որ այդ հաղորդագրություններն ու էջերը անվտանգ են»,- նշել է Sophos ընկերության փոխնախագահ Մարկ Հարիսը:

Հարիսի խոսքերով` Antivirus Marketplace-ը կպարունակի նաև համակարգչի անվտանգությանը վերաբերող խորհրդատվական նյութեր:

Facebook-ը հակավիրուսային ծրագրեր կբաժանի