Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է քվանտային գերհզոր համակարգիչ ստեղծել

11:33 • 26.04.12

Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականների միջազգային խմբին հաջողվել է համակարգչային ոլորտում հասնել հեղափոխական շրջադարձի, ստեղծելով իոնային բյուրեղ, որն ունակ է աշխատել որպես գերհզոր քվանտային համակարգիչ, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Ինչպես նշել է նախագծի մասնակիցներից Սիդնեյի համալսարանի գիտնական Մայքլ Բիրսիկը` սարքի ստեղծումն իրենից ներկայացնում է «իոնային ծուղակում հոսող 300 ատոմներ»:

 

«Սարքն աշխատում է ոչ թե դասական, այլ` քվանտային հիմքով: Դրա ներուժը գերազանցում է դասական համակարգիչներին 10-ի 80 աստիճանով, սա ըստ էության`աստղագիտական թիվ է»,- պարզաբանել է Բիրսիկը, հավելելով, որ ավելի հասկանալի լինելու համար պետք է հետևյալ համեմատությունն անել: Ըստ գիտնականի` դասական համակարգիչը որպեսզի իր հզորությամբ հավասար լինի քվանտային համակարգչին, պետք է չափերով հավասար լինի տիեզերքին:

 

Դասական համակարգիչներից քվանտայինները տարբերվում են նրանով, որ տեսականորեն այն հնարավորություն ունի մեկ ակնթարթում կատարել մոտ 1 մլն գործողություն, այն դեպքում, որ դասականը կարող է միայն 1-ը:

 

Գիտնականը ավելացրել է, որ խոսքը գնում է դեռ նախնական արդյունքների մասին և առաջիկայում իրենք բավական շատ աշխատանք ունեն անելու:

Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է քվանտային գերհզոր համակարգիչ ստեղծել