Ռուսաստանում sms վիրուս է մոլեգնում

10:55 • 26.04.12

ՌԴ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկողության վարչությունը զգուշացրել է, որ բջջային հեռախոսների օպերատորների միջոցով բաժանորդներին կարճ հաղորդագրությունների տեսքով վիրուս է ուղարկվում:
 

Բաժանորդները ստանում են կարճ հաղորդագրություն` անվճար երգեր ներբեռնելու հնարավորության մասին: Հաղորդագրությունը բացելուց հետո, սակայն, վիրուսը ներբեռնվում է հեռախոսի մեջ և կարողանում է օգտագործել ողջ ինֆորմացիան:
 

Բջջային օպերատորները փորձում են արգելափակել այն հեռախոսահամարները, որոնց հաղորդագրություն է ուղարկվել:

Ռուսաստանում sms վիրուս է մոլեգնում