Bertone-ի ցուցասրահային կոնցեպտը կարող է 2 մլն եվրոյով վաճառվել (լուսանկարներ)
Bertone ընկերության «Նուչչիո» կոնցեպտը գնահատվել է մոտ 2 մլն եվրո: Ատելյեի ղեկավար Մարկո Ֆիլիպան նշել է, որ Nuccio-ի նախագծման և հավաքման համար 15 հազար աշխատաժամ է պահանջվել, հաղորդում է «Վեստի» պարբերականը:
Կոնցեպտը իր անունը ստացել է Ջուզեպե «Նուչչիո» Բերտոնեի, ընկերության հիմնադիր Ջովանիի որդու պատվին: Ավտոմեքենան ստեղծվել է որպես նվեր ընկերության 100 ամյա հոբեյլանի կապակցությամբ:
Այս տարվա մարտին ընկերությունը Ժնեվի ավտոսրահում ներկայացրել էր Nuccio-ի ամբողջական նախատիպը:
Bertone Nuccio-ն կհամալրվի 480 ձիաուժ հղորությամբ 4.3 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչով:
Պեկինի ավտոսրահում Bertone-ն ներկայացրեց մոդելի ճանապարհային տարբերակը, որը շատ մոտ է արտադրական տարբերակին: Այնպես որ մեքենան պատրաստ է շահագործման և ոչ միայն ցուցադրությունների պայմաններում:














