Եվրոպայում հողագործությունը տարածել են հարավային միգրանտները.հետազոտություն
Հազարավոր տարիներ առաջ հողագործությունը տարածվեց Եվրոպայով մեկ`փոխարինելով հնագույն աշխահամասի բնակիչների որսորդական ապրելակերպը, գրում է The Guardian-ը:
Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ այն հարցի շուրջ, թե ինչպես է հողագործությունը տարածվել Եվրոպայում: Նրանք տատանվում էին 2 վարկածի շուրջ: Ըստ առաջինի`հողագարծությունը տարածվել է այլ տարածաշրջաններից մարդկանց գաղթի արդյունքում, իսկ երկրորդ վարկածի համաձայն` հողագործության գաղափարը փոխանցվել է մշակույթից մշակույթ:
Հողագործությունը սկզբնավորվել է 11 հազար տարի առաջ Մերձավոր Արևելքում և տարածվել է Եվրոպայում 6 հազար տարի առաջ:
Նոր ուսումնասիրությունների անցկացման ժամանակ շվեդ և դանիացի գիտնականները գենետիկ անալիզի են ենթարկել 5 հազար տարվա վաղեմություն ունեցող մարդկային որսկորները, որոնք գտնվել են Շվեդիայի տարածքում: Երբ նրանք համեմատել են հնագույն ոսկորների ԴՆԹ-ն ժամանակակից եվրոպացու ԴՆԹ-ի հետ, պարզվել է, որ դրանք համընկնում են Եվրոպայի հարավային հատվածի բնակչության` մասնավորապես հույների ԴՆԹ-ի հետ:
Ուստի հաստավել է այն վարկածը, որ հողագործների հնագույն միգրացիան բազում սերունդների միջոցով սկսվել է հարավային Եվրոպայում և տարծվել դեպի հյուսիս:










