Ամերիկացին մահացած դստեր հետ շփվելու համար հոգիներ որսացող սարք է ստեղծել (տեսանյութ)

15:20 • 27.04.12

Ամերիկացի Գերի Գալկան իր մահացած դստեր հետ կապ պահպանելու համար հոգիներ որսացող սարք է ստեղծել, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:

 

Գալկան պատմել է, որ իր դստերը` Մելիսային կորցրել է երբ նա 8 տարեկան էր, բայց ստեղծած սարքի շնորհիվ այժմ միշտ զգում է դստեր ներկայությունը:

 

«Ոչ ոք մահացածների համար սարք չի ստեղծել»,- ասել է Գալկան, ով արդեն 30-ից ավելի հոգիներ որսալու տարատեսակ սարքեր է ստեղծել:

 

Որոշ մասնագետների հավաստմամբ` նման սարքերն ընդամենը խաբկանք են և չեն կարող իրականում հոգիներ որոնել:

 

Այդուհանդերձ, Գալկան հատուկ կայք է բացել որի միջոցով վաճառում է իր «հոգեորս» սարքը` հույս պարգևելով բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին:

 

Նշենք, որ սարքը վաճառվում է 79-ից 350 դոլարով: